«Ինտեր»-ն առաջարկով դիմել է Մխիթարյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջարկ է ստացել «Ինտեր»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է իտալացի լրագրողն Նիկոլո Սկիրան, ով գրում է. ««Ինտեր»-ը առաջարկով դիմել Մխիթարյանին, մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրով, իսկ տարեկան աշխատավարձը կլինի 3,5 միլիոն եվրո»:Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչ 2022 թվականի հունիս:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է հայազգի կիսապաշտպանով: Մխիթարյանը կարող է վերադառանալ նաև անգլիական Պրեմիեր լիգա: Այլ աղբյուրների տեղեկություններով` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլա»-ն, «Տոտենհեմ»-ը և «Նապոլի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: