Բիտքոինի փոխարժեքը նվազել է՝ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հասնելով 25 հազար դոլարի

Բիտքոինի փոխարժեքը կազմում է 25 հազար դոլարից պակաս: Նման ցուցանիշ գրանցվում է 2020 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ: Այս մասին են վկայում Binance բորսայի տվյալները:

Դեռևս մայիսին հաղորդվել էր, որ կրիպտոարժույթների շուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է՝ հասնելով 1.2 տրիլիոն դոլարի, 2021-ի հուլիսից ի վեր առաջին անգամ: Դա, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է TerraUSD սթեյբլքոինի կտրուկ արժեզրկմամբ, որը պետք է համապատասխանի դոլարին, նշում են փորձագետները: Նման իրադարձություններին ֆոնին չարժի սպասել շուկայի վերականգնման, բիտքոինի արժեքը կարող է հասնել 15 հազար դոլարի, նախազգուշացրել են վերլուծաբանները: