Վաղ առավոտյան 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում

Հունիսի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:09-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3,6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: