Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, եղանակը կտաքանա 2-4 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո, հունիսի 24-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 22-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում հունիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագություն: