ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է արել Անահիտ Ավանեսյանի գլխավորած 7 հոգանոց պատվիրակությունը Վիլնյուսում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Լենա Նանուշյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, եւ եւս չորս հոգի մայիսի 31-ից հունիսի 3-ը մեկնել էին Լիտվա` Վիլնյուս։ Արմլուրւ փորձել է հասկանալ, թե ինչ են նրանք արել այնտեղ եւ ինչու էին մեկնել։

Նախ հաշվետվության մեջ նշվում է, որ գործուղման նպատակը Լիտվայի առողջապահական համակարգի, մասնավորապես` առողջապահության ապահովագրական փորձն ուսումնասիրելն էլ։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչու են պատվիրակության կազմում ընդգրկվել նաեւ էկոնոմիկայի եւ ֆինանսների փոխնախարարները։

Ինչևէ, տեղեկացանք նաեւ, որ հանդիպում է եղել նաեւ Լիտվայի առողջապահության նախարարի հետ, քննարկել են առկա համագործակցության ուղիները։ Սակայն հանդիպումների արդյունքում հստակ պայմանագիր կամ որոշում չի ընդունվել։ Նշվում է նաեւ, թե Անահիտ Ավանեսյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան։

Մանրամասները` տեսանյութում: