ԱԺ աշխատակիցները պարգևատրվել են

զգային ժողովի ղեկավարությունն իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պարգևատրելուց հետո որոշում է ընդունել նաև ԱԺ աշխատակիցներին պարգևատրելու մասին:

Խորհրդարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ պարգևատրվել են Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները: Խրախուսումը եղել է միանվագ դրամական պարգևատրմամբ: