Որ կառույցին որքան գումար կտան. բյուջե 2023

2023 թ. նախնական բյուջետային ծրագրերի ու ֆինանսական հատկացումների շուրջ քննարկումները սկսվել են։֊ Ներկայացնում ենք տնտեսության թեմայի շուրջ հատկացումները։

Օրինակ, կադաստրի կոմիտեն 2023 թ. կստանա շուրջ 4.3 մլրդ դրամ: Կառույցը նպատակ ունի թվայնացնել համակարգը, քաղաքացիներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել: Ներկա դրությամբ ընթանում են Շիրակի մարզի քարտեզագրման աշխատանքները:

ՀՀ ՏՄՊՊՀ-ին 2023 թ. պետական բյուջեով նախատեսվել է հատկացնել 550 մլն դրամ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելու է շուրջ 320 մլրդ դրամ. կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ 134 մլրդ դրամ կհատկացվի տրանսպորտին: 13.8 մլրդ դրամ է հատկացվել Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի կառուցմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2023 թ. հատկացվելու է 51.8 միլիարդ դրամ, տնտեսական ոլորտին 21.9 մլրդ, որից արտաքին աղբյուրներով՝ 8.6 միլիարդ դրամ: Կիրականացվի 12 ծրագիր՝ 47 միջոցառում:

Գյուղատնտեսությանը նախատեսվել է 29.9 միլիարդ, որից արտաքին աղբյուրներով՝ 2.5 մլրդ: Բնագավառում կիրականացվի 6 ծրագիր՝ 30 միջոցառում: Զբոսաշրջության զարգացման համար կհատկացվի 8.9 մլրդ դրամ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է 11.9 միլիարդ դրամ, կիրականացվի 7 միջոցառում:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համար նախատեսվել է 1.8 մլրդ դրամ: