Հացի փռում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 24-ին, ժամը 02։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Թարմ հաց» հացի փռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։50-ին, մարվել՝ 03։07-ին։ Այրվել են երկու սառնարան, կախովի առաստաղից մոտ 20 քմ հատված և ջերմահարվել՝ մոտ 30 քմ: