Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 1-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: