Պետական դավաճանության դեպքով ԱԱԾ-ն հերթական քաղաքացուն է կալանավորել

Պետական դավաճանության դեպքով ԱԱԾ-ն հերթական քաղաքացուն է կալանավորել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի կատարել է պետական դավաճանություն, ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք: Վերջինս կալանավորված է, իսկ գործով հայտարարվել է նախաքննության ավարտ եւ այն ուղարկվել դատարան: