Կյանքից հեռացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Գեներալ Սեյրան Սարոյանը արցախյան ազատամարտի մասնակիցներից էր, սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակիցը: 1985-1987 թվականներին Սեյրան Սարոյանը ծառայել է խորհրդային բանակում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը մարտնչել են Քարվաճառ, Քաշաթաղի, Կովսականի ազատագրման ճակատամարտերում։ 1993 թվականից մինչև 2007 թվականը եղելէ ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար։

Blic.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Սեյրան Սարոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։