Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Հմայակի Հարոյանի

կենսագրությունը

Հայկ Հմայակի Հարոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2001-2005թթ. –  Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ
II -X.2005թ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2005-2006թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ
2006-2007թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
2007-2011թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման
օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ
2011-2014թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր կործերի
քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ
2014-2017թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող
գործերի բաժնի ավագ դատախազ
2017-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ
քննիչ
2018-2019թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ
2019-2020թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր
վարչության քրեագիտական վարչության պետ
2020-2022թթ.  – ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա: