Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին կրակեց իր վրա

Քիչ առաջ   հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետարան ներխուժած քաղաքացին կրակել է ինքն իր վրա: Մեր տեղեկություններով նա ինքնասպան է եղել: Այս պահին սպասում են դատաբժշկի փորձաքննությանը: Այդպես էլ չպարզվեց, թե ինչու է Էդգար Մարգարյանը մտել քաղաքապետարանի շենք, ինչ էր պահանջում և ինչու ինքնասպան եղավ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը: Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:

Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը  Էդգար Մարգարյանն է: Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին: