Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Ուշադրություն

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 24-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 24-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 11-13 մ/վ: