Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:

Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: