Կրեմլում մեկնաբանել են Փելոսիի այցը Հայաստան

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Երեւանի և Բաքվի միջև կարգավորման տանող քայլերը։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև կարգավորման տանող քայլերը։ «Այն ամենը, ինչ ոչ խոսքով է, այլ գործով և ո’չ բարձրաձայն, ո’չ պոպուլիստական, այլ իրականում անաղմուկ ու գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, սա կարելի է ողջունել: Արդյո՞ք նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները իրականում կարող են նպաստել այս նորմալացմանը, մենք կտեսնենք: Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»։