Երանի չգար այդ անիծյալ 27-ը

  44 ամյա պատերազմում հերոսացած, հրամանատար Միքայել Աթոյանի դուստրը՝ Հասմիկը, սոցիալական ցանցի իր էջում գրառում ՝է կատարել.
–  Չապրած 2 տարի…
2020 թվականի սեպտեմբերի 27 ն էր, մեր կյանքը վերածվեց դժոխքի։
Կարծես հայոց պատմության հնացած էջերը կենդանացան, պատերազմ սկսվեց… լսված, բայց երբեք չտեսնված պատերազմ։
Կրակոցներ էին ամենուր, ռմբակոծություններ, ահ ու սարսափ, իրար հերթ չտվող գերեզմանափոսեր։ Հեռուստացույցն էլ չէր լռում, ամենուր հերոս տղերքի նկարներն ու անուններն էին։
2020֊ի սեպտեմբերի 27ը ՝ այդ չարաբաստիկ օրը, կարմիրով գրվեց՝ արյան կարմիրով, երբեք չմաքրվող կարմիր գույնով։
Կյանքը կանգ առավ….
1օր, 2օր, 3… բայց կրակոցները չէին դադարում ու ավելի էր թեժանում պայքարը…
Սկսեցինք չապրել, որովհետև ամեն զոհվողի հետ մեր մեջ ինչ որ մի բան պակասեց))
Այս 2 տարվա ընթացքում ես չսովորեցի հայելու մեջ երկար նայել։ Չկարողացա հանդուրժել խեղճ վիճակս, հանգիստ նայել, ինչպես է արտաքուստ լուռ աղջիկը ներքուստ բարձր գոռում։ Գոռում՝ ականջները խլանալու աստիճան։ Չկարողացա տեսնել կոպերիս վրա արցունքի կաթիլները և անզորությունից ոչինչ չանել։ Միայն կարող եմ հարվածել հայելուն անտարբեր հայացքով։ Հետո հիշեմ, որ ներսումս էլ մի բան փշրվել է ինչ ֊որ մեկի խոսքերից։
Չսովորեցի, որ ամեն բան մի օր իր ավարտն է ունենում։
Այդ պատճառով թվում էր, թե հավերժ ես։
Հավերժ եմ։
Հատ ու կենտ մարդիկ են պահում իրենց խոստումներն ու չեն հեռանում՝ չսովորեցի։
Միակ բանը, որ լավ սովորեցի դա անմեղ հայացքով ժպտալն է։
Արցունքները բոլորից թաքցնելն է։
Քեզ ամեն տեղ փնտրելն ու չգտնելն է։
Սովորեցի հազար անգամ վերադարձդ պատկերացնել ու այն չտեսնել։ Արդարացումներդ պատկերացնել ու չլսել այն։
Աչքերդ չտեսնել, բայց դրանք կարդալ սովորեցի։
Երանի չգար այդ անիծյալ 27ը…💔
Հաս.Միկ