Ալավերդիում հստակություն չկա. ով կլինի համայնքապետ

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կազմակերպվել, բայց մինչև այժմ, օրինակ, պարզ չէ, թե ով է լիւնելու Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարը:

Ասյտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 13 մանդատ, «Ապրելու երկիր»՝ 13, ՀԱԿ-ը՝ 1: Վճռորոշ ձայնը ՀԱԿ-ն է ասելու՝ որոշելու, թե ում հետ է միավորվում ու ում հետ է կոալիցիա կազմում:

Մինչև այս պահը դեռ հստակ չէ, թե ի վերջո ինչ որոշում կկայացնի ՀԱԿ-ն, ով Ալավերդի քաղաքի կառավարումը կստանձնի:

Նշենք սակայն, որ օրեր առաջ թե՛ ՔՊ-ի, Թե՛ ԱԵ-ի թեկնածուները Facebook-ի իերնց էջերում գրառումներ են կատարել՝ ասես հուսալով, որ ՀԱԿ-ը հենց իրենց է քվեարկելու: