Ձեր կրթած սերունդն է, որ ձեզ հետ միասին կյանքի գնով պահեց ու շարունակում է պահել հողը հայրենի.Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային     հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շնորհավորել է  ուսուցչիչներին մասնագիտական  տոնի առիթվ: Նա  նաև կից լուսանկար է հրապարակել իր առաջին ուսուցչուհու  հետ
      Հարգելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա առթիվ։
Այսօր, երբ մեր լինել-չլինելու հարցն է նժարին, ամենապատասխանատու առաքելությունը ձեր ուսերին է դրված։
Որակյալ կրթության շնորհիվ է, որ կարող ենք ունենալ առողջ հասարակություն, որից կսերվեն ազգի իրական առաջնորդները։
Գիտելիքի ու դպրության, անձնվիրական արժեքների ու հայրենասիրական ոգու սերմանման շնորհիվ է, որ դարեր շարունակ՝ ընդհուպ մեր օրեր, հայը շարունակում է մաքառել իր ապրելու իրավունքը իրացնելու, հայրենիքը պահելու համար… Արցախյան 44-օրյա պատերազմն էլ դրա վառ ապացույցն էր։
Ձեր կրթած սերունդն է, որ ձեզ հետ միասին կյանքի գնով պահեց ու շարունակում է պահել հողը հայրենի։
Խոնարհումս բոլոր անմահացած ուսուցիչների ու նրանց դաստիարակած խիզախ սերնդի առաջ…
Այսօր, մեր խաղաղության համար ձեզ ենք պարտական եւ ավելի քան պարտավորեցնող է, որ ձեր անմահ գործը պատասխանատվությամբ շարունակողը լինենք…
Թանկագի՛ն ուսուցիչներ, մեր երկու հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելի են ձեր ջանքերի շնորհիվ։ Թող ձեր նվիրական աշխատանքը շարունակի իր պտուղները տալ՝ հանուն վաղվա լուսավոր ապագայի։
Հ.Գ. Առաջին ուսուցչուհիս՝ Թամարա Գաբոյանը,-նշել է պատգամավորը: