Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ը, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի կեսօրից հետո սպասվում է անձրև։