Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը սպասվում է անձրև։