Խաչմերուկում երկու մեքենա է բախվել. կա վիրավոր

Հոկտեմբերի 15-ին, ժամը 23։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Պ. Հ.), «Skoda Octavia» (վարորդ՝ Պ. Օ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, փակել «Mercedes-Benz C» և «Skoda Octavia» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։