Շնորհակալություն, Բժիշկ

Մեզ գրում է մեր հայրենակցուհի, ԱՄՆ Լոս-Անջելեսի Բըրբանք քաղաքում բնակություն հաստատած  Լիլիթ Ավետիսյանը: Նա իր նամակում մասնավորապես ասում է.

– «Նունե Սիմոնյան» բժշկական օֆիսի մանկաբույժ Նունե Սիմոնյանը  երկար տարիներ աշխատում է  մանկահասակ տարիքի երեխաների հետ: Իսկ ինչպես հայտնի է  փոքրիկների հետ աշխատանքը ամենադժվարինն ու պատասխանատուն է, և պահանջում է  առաջին հերթին գտնել երեխայի սիրտը տանող ճանապարհը: Փոքրիկները փորձառու բժշկուհուն  վստահում են հենց առաջին հանդիպումից, վստահում են անվերապահորեն:

Երբ հանգամանքների բերումով ճանաչեցի բժշկուհի Նունե Սիմոնյանին, հասկացա, որ երեխայիս առողջությունը վստահելի ձեռքերում է:

Բարի, հոգատարար, իր գործի նվիրյալ մասնագետը ջանք ու եռանդ չի խնայում իրեն դիմող  բալիկների բուժումը արդյունավետ կազմակերպելու համար: Երախտիքի խոսքերը քիչ են՝ արտահայտելու այն, ինչ զգում է յուրաքանչյուր ծնող՝ սիրելի փոքրիկի ապաքինումը հուսալի ձեռքերում տեսնելով։

Սիրելի Նունե Սիմոնյան,  Դուք մեր երեխաներին տալիս եք լավագույնը՝ Ձեր սերն ու գիտելիքները, Դուք միշտ մեր կողքին եք, և գուցե պարզապես շնորհակալությունը չի արտահայտում այն, ինչ զգում եմ։

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել  անսահման ջերմ ու հոգատար, մենեջեր  Մելանյա Միրզոյանին, ով պատշաճորեն կազմակերպում է հիվանդների գրանցումն ու  սպասարկումը, ինչը ևս բուժաշխատողների գործունեության հաջողության երաշխիք է:

Շնորհակալություն նաև  ձեզ՝ բուժքույր Օֆելյա Ճաղարյան, շնորհակալություն Լիլիթ Շաբանյան:

Շնորհակալություն բոլորիդ, թող փոքրիկների երջանիկ ժպիտը լինի ձեր ամենաարժանի գնահտականը: