Ռուսաստանը վերադառնում է «հացահատիկային գործարքին»

Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը ստամբուլյան հացահատիկային գործարքին, քանի որ Ուկրաինայից բավարար երաշխիքներ է ստացել, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Մասնավորապես, ուկրաինական կողմը պաշտոնապես հավաստիացրել է, որ «ծովային հումանիտար միջանցքը կօգտագործվի միայն Սևծովյան նախաձեռնության» դրույթներին համապատասխան»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Կիևը ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ նոյեմբերի 1-ին գրավոր երաշխիքներ է ուղարկել Համատեղ համակարգող կենտրոն, որ Սև ծովում հացահատիկի միջանցքը և ուկրաինական նավահանգիստները չեն օգտագործվի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Մոսկվան դադարեցրել է իր մասնակցությունը համաձայնագրին հոկտեմբերի 29-ին, երբ Կիևի ռեժիմն ահաբեկչություն էր կազմակերպել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի դեմ, որոնք մասնակցում էին հումանիտար երթուղիների անվտանգության ապահովմանը:

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վահիթ Կիրիշչին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին «հացահատիկային գործարքին» վերադառնալու որոշման համար: