Տեղ-տեղ մերկասառույց է. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Ստեփանավանի ոլորանները և Սատանի կամրջից մինչև Տաթևի վանք տանող ճանապարհահատվածը դեկտեմբերի 8-ին ժամը 09։00-ի դրությամբ կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ապարանի, Վայքի, Ջերմուկի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Աբովյանի տարածաշրջանի Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: