Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա և Շվեդիա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-16-ը ներառյալ կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիայի Հանրապետություն և Շվեդիայի Հանրապետություն. տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Այցի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: