Հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել և գծային բաժին է տարվել Հովհաննես Ե.-ն, որը ապրիլի 9-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: