Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 2020 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։

Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ, թե 2021 թվականի փետրվարի 14-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից քանիսն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Ոստիկանությունից պատասխանել են, որ ՌԴ նման քաղաքացիների թիվը կազմում է 17 հազար 498 մարդ։ Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել՝ նշելով հետեւյալը․ «Պահանջվող ժամանակահատվածում բավարարված դիմումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանց մի մասը դեռեւս գտնվում է քննարկման փուլում։ Բացի այդ՝ նախկինում ներկայացված դիմումները եւս բավարարվել են նշված ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրմանը, թե ՌԴ քաղաքացիությունից քանիսն են հրաժարվել, հայտնում ենք, որ դա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության գործառույթներից դուրս է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում