Մսամթերքի արտադրությունը կդադարեցնի աշխատանքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Գրիգորյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ արտադրական շինության հատակը հեշտորեն լվացվող և ախտահանվող չի եղել, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամասի ներս, առաստաղից մասնիկների թափվելու հավանականություն կա, սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը նորոգ և մաքուր չեն եղել:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար: