«FlyOne Armenia»–ն կվերադարձնի տոմսի գումարը Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհի փակ լինելու հետևանքով

Գորիս- Ստեփանակերտ միջպետական ճանապարհի փակ լինելու հետևանքով FLYONE ARMENIA ընկերության մի շարք ուղևորներ, իրենցից անկախ պատճառներով, չեն կարողանում հասնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Ստեղծված իրավիճակում ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ լուծումները․

1) Credit Shell։ Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ՝ ուղևորի FLYONE անձնական հաշիվ (միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում);

2) Թռիչքի ամսաթվի անվճար փոփոխության հնարավորություն։

3) Տոմսի արժեքի ամբողջական վերադարձ։

Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։
Նամակում խնդրում ենք նաև նշել տոմսի տվյալները։
Անդրադառնալով վերջին օրերին իրավիճակի համատեքստում FlyOne Armenia ընկերության մասին հրապարակումներին և մեկնաբանություններին, հայտնում ենք, որ խնդրի առարկա մեկ ուղևորի տոմսի վերաբերյալ նույնպես կիրառվելու են վերընշյալ կանոնները։

Իրավիճակի բնույթից ելնելով՝ ընկերությունը որոշում է կայացրել բոլոր նմանօրինակ դեպքերի պարագայում առաջնորդդվել վերը նշված երեք հնարավորություններն ուղևորին տալով։

Քանի որ հարցը ստացել է հանրային հնչեղություն՝ ավիաընկերությունը հանրությանը կիրազեկի խնդրի լուծման մասին:

Այս մասին տեղեկացնում է FlyOne Armenia ընկերության լրատվական ծառայությունը: