Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։

Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում ասվում է. «Բավարարել հետեւյալ անձի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը՝ Ռուբեն Կառլենի Վարդանյան (ծնվ․ 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում)»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։ Նշենք, որ նա այժմ Արցախի պետնախարարն է: