Փաշինյանն ու Ալիևն անգամ իրար կողմ չեն նայել․ մանրամասներ պետերբուրգյան հանդիպումից

«Ցավոք սրտի, այս տարածաշրջանում մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի միայն աճում են»։ Սա հատված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկվա՝ դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ունեցած ելույթից։

Ռուսական «Կոմերսանտ» պաբերականն է նկարագրել Պուտինի ելույթը՝ նշելով, որ, այո, պետք է խոստովանել, որ մասնակից պետությունների միջև նույնպես հաճախ տարընկալումներ են տեղի ունենում։ «Կարևորն այն է, սակայն, որ մենք պատրաստ ենք ու պե՛տք է համագործակցենք։ Ու եթե ինչ-ինչ հարցեր են առաջանում, ապա այն պետք է միասին ու ինքներս լուծենք, մեկս մյուսին օգնության ձեռք մեկնենք ու միջնորդական առաքելություն ստանձնենք»,- ՌԴ նախագահի խոսքն է մեջբերում թերթը՝ նկատելով, որ Պուտինը, փաստորեն, հերթական անգամ շեշտում է՝ ԼՂ հարցի կարգավորողը Մոսկվան է, այլ ոչ թե Բրյուսելը։

Օրաթերթը նաև հավելում է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում անգամ չի էլ պլանավորվել։ «Եվ դա դատելով հենց այն հանգամանքից, որ Փաշինյանն ու Ալիևն անգամ իրար կողմ չեն նայել»,- գրում է թերթը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ապա ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի՝ այն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ըստ երևույթին, պետք է տեղի ունենա։