Մի քանի վայրերում ձյուն է տեղում

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։15-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի տարածաշրջաններում և Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: