Կյանքից հեռացել է Վրեժ Մարկոսյանը

Վրեժ Մարկոսյանը ծնվել է 1950 թվականի մարտի 15-ին Ապարանում։ 1973-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ-հաշվապահ։

1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրեն։ 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից:

Blic.am-ի խմբագրակազմը ցավակցում է Վրեժ  Մարկոսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին