Արկադի Փելեշյանն արժանացել է «Կառավարման, քաղաքի բարեկարգման ոլորտում՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի իրականացման, հանրային ու մարդասիրական ծրագրերում՝ ակտիվ ներգրավման հատուկ մրցանակի»

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մրցանակ է ստացել Ազգային վարկանիշ 2023 մրցանակաբաշխությանը լավագույնների  անվանակարգում։ Արկադի Փելեշյանն արժանացել է «Կառավարման, քաղաքի բարեկարգման ոլորտում՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի իրականացման, հանրային ու մարդասիրական ծրագրերում՝ ակտիվ ներգրավման հատուկ մրցանակի»։ Ազգային վարկանիշ մրցանակաբաշխության կազմկոմիտեն լավագույններին որոշում է նախորդ տարի անցկացրած տարբեր հարցումների ու մոնիթորինգի միջոցներով։  Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։  Արարողությանը ներկա են եղել և ստացել մրցանակը Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանն ու Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը։