Հայագիտության զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է իր հերթական նախագիծը։ 2023 թվականի սկզբին լույս տեսավ «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։
Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո զարգացնելով իր մոտեցումը՝ այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով և հասանելի դարձնելով այն առցանց:
Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։ Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի՝ համապատասխանում են A1 և A2, B1 և B2, C1 և C2 մակարդակներին: Այն է՝
· ներածական դասընթաց (ութ դաս). թույլ է տալիս տիրապետել հայոց այբուբենի տառերին և ծանոթանալ քերականության հիմունքներին և հիմնական բառապաշարին,
· հիմնական դասընթաց (ութ դաս). ապահովում է հայերենի իմացության շեմային մակարդակ,
· ընդլայնված դասընթաց (ութ դաս). ներառում է ավելացված բարդության քերականական նյութի ուսումնասիրություն և բառապաշարի ընդլայնված քանակի յուրացում,
· հավելված- քերականական տեղեկատու և ուսումնական բառարան:
Դասագրքում ներկայացված է հայերենի զրոյից փուլառփուլ լիարժեք յուրացման համակարգ, որի աուդիո նյութերը հասանելի են առցանց։
Հայերենի՝ որպես օտար լեզվի դասագիրք՝ «Կռունկ Հայաստանի»-ն օգտակար է.
· մեծահասակներին, ովքեր կսովորեն հայոց լեզուն անձնական, ընտանեկան կամ մասնագիտական նպատակներով, .
· լեզվին մասամբ տիրապետող մեծահասակներին, ովքեր ցանկանում են լիարժեք յուրացնել հայերենի դժվար ասպեկտներն ու ծածկել հայերենի իմացության բացերը,
· ուսուցիչներին, ովքեր օգնում են լեզվաբանական կուրսերի և կիրակնօրյա դպրոցների ուսանողներին, վերաբնակիչներին, միգրանտներին՝ մշակելով դասընթացներ կամ անհատական ծրագրեր նրանց համար:
«Կռունկ Հայաստանի» դասագիրքը կարելի է գնել՝
Երևանում՝ Epigraph խանութ-սրահում https://www.facebook.com/ epigraph.stationery/ https://www.instagram.com/ epigraph.artshop/ ARKMedia
Մոսկվայում՝ «ArkMedia» հրատարակչության կայքում՝ https://arkmedia.ru/
Կարդացեք նաև:
Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ. ահազանգ
Հայտնի են «Կինդեր» շոկոլադի լաբորատոր փորձաքննության արդյունքները
Քաղաքական վեկտորը փոխվո՞ւմ է․ ինչ հարց են տվել ՌԴ֊ում Ալեն Սիմոնյանին․ «Ժողովուրդ»
ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանել է Երևան. Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակել