Դոլարն ու եվրոն էժանացել են. տարադրամի շուկայում անկումային ցուցիչներ են

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ: Ըստ այդմ՝ մայիսի 16-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 386.35 դրամ՝ նվազելով 0.88 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.85 դրամ (նվազել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 484.14 դրամ (նվազել է 0.13 դրամով), իսկ ռուսական ռուբլունը՝ 4.83 դրամ (նվազել է 0.05 դրամով)։