Գեղամ Փաշիկյանը՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ

ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գեղամ Փաշիկյանին նշանակել պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,-ասվում է համապատասխան հրամանագրում: