Հայաստանում մեկնարկել են ռուսական ռազմակայանի զինծառայողների կողմից տեխնիկայի վարման պարապմունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն սկսել են «Էքստրեմալ» պայմաններում ռազմական տեխնիկայի վարման գործնական պարապմունքները:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորավարժարանների տանկարշավարաններում եւ ավտոարշավարաններում նոր ժամանած վարորդների եւ մեխանիկ-վարորդների հետ անվավոր եւ զրահատանկային թրթուրավոր ռազմական տեխնիկայով անհատական պատրաստության պարապմուքները կտեւեն մեկ ամիս:

Գործնական պարապմունքների ընթացքում զինծառայողները սովորում են լեռնային տեղանքում տեխնիկան նվազագույն եւ առավելագույն թույլատրելի արագություններով վարել ինքնուրույն եւ ավտոշարասյուների կազմում: Նաեւ զինծառայողները կսովորեն ռազմական ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկա վարել «Էքստրեմալ» պայմաններում:

Պարապմունքների ընթացքում նրանք կսովորեն հաղթահարել հեղեղատները, արհեստական եւ բնական խոչընդոտները, սառցակալած գրունտի հատվածները՝ տեղանքի ձմեռային ժայռոտ-լեռնային պայմաններում ինքնադուրսքաշման ցուցակային միջոցների օգտագործմամբ: Միավորման ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի վարման գործնական պարապմունքներում ներգրավված են ավելի քան 300 զինծառայողներ եւ ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա: