Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 14 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 249: Այս մասին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր տուն են վերադարձել առողջացած 4 հոգի, ավելի վաղ մեկուսացված 37 հոգի:
Ըստ նրա՝ վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի:
Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:
Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։
Կարդացեք նաև:
Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել. «Ժողովուրդ»
«Զատիկ երեխաների աջակցության կենտրոնի» պահնորդը անչափահաս սաների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել. նա...
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, թե մայրաքաղաքի որ հատվածում է փորձարկվելու էլեկտրաշչակ
Լարսում թողունակության սահմանափակ ռեժիմ է