ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդի մի մասը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշման համաձայն՝ Դավիթ Առուշանյանին տրամադրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 20-24-ը ներառյալ։
Որոշմամբ սահմանվել է նաև, որ Դավիթ Առուշանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինի ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։
