Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (Սև հունվար): Չնայած տեղացած առատ ձյունը համեմատաբար կդժվարացնի զոհվածների աճյունների որոնումները, սակայն աշխատանքները, շարունակվելու են»,- մանրամասնեց Թադևոսյանը։
Կարդացեք նաև:
Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կարող է կանխել ԱՄՆ ԶՈՒ մասնակցությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մամուլի ազատության օրը՝ ոչ ազատ. լրագրող- իշխանությունների պահվածքը. «Ժողովուրդ»
Հարմարավետ պայմաններ ԲԴԽ֊ում Կարեն Անդրեասյանի համար․ «Ժողովուրդ»
Ինչու՞ են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսներին ազատում աշխատանքից.մտահոգություն է հայտնել...