Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը կարող է կանխել ԱՄՆ ԶՈՒ մասնակցությամբ հակամարտությունը

Կիևին Վաշինգտոնի օգնությունը կարող է օգնել կանխել ավելի մեծ հակամարտությունը, որում ներգրավված կլինեն ԱՄՆ զինված ուժերը: Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նա ասել է, որ Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների մեջ մտնելու Ռուսաստանի «ունակությանը» դիմակայելը «կարող է իրականում կանխել ավելի մեծ հակամարտություն, որին կարող է պահանջվել ամերիկյան զորքերի մասնակցությունը»։