«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեեւ կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում:
Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան եւ թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել: Մակունցը միայն իր թվիթերում է գրառում արել, սակայն փակել է մեկնաբանությունների հնարավորությունը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև:
Վեց տարի առաջ այս օրը «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավեց ՊՊԾ գունդը
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ 2 պատգամավոր գործուղվել է Ստամբուլ
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հարուցված քրեական վարույթներով ...
Փաշինյանը չի թաքցրել՝ Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում. «Ժողովուրդ»