Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի եւ Սու. Գրիգորյանի հետ, ապօրինի ձեռք բերված հրազենով, 2024թ. հունիսի 11-ին, ժամը 23:15-ի սահմաններում սպանել են Ս. Գրիգորյանին։ Քննությամբ պարզվել է, որ Ռ. Ստեփանյանի («Չաղ Ռուստամ») եւ Ս. Գրիգորյանի («Ֆազ») միջեւ թշնամական հարաբերությունները ձեւավորվել են 2018-ից, լարվածությունը՝ 2020թ. դեկտեմբերին՝ ինստագրամյան մեկնաբանությունների պատճառով։