Ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ» խղճուկ թոշակով ու աշխատավարձով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ կառավարությունը պետական պարտքն ավելացրեց, որպեսզի թոշակ, նպաստ, աշխատավարձ տա, վաղուց էր հայտնի։ Երեկ մեզ հետ զրույցում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոստովանեց, որ պետական պարտքը հատել է ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմը՝ հասնելով 63.5 տոկոսի, եւ իրենք եկող տարի պետք է այնպես անեն, որ իջեցնեն շեմը։

Եվ դա անելու են ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու ապարատի ծախսերը կրճատելու հաշվին, այլ նոր պարտք ներգրավելու եւ սոցիալական ծախսերը՝ թոշակ, նպաստ, աշխատավարձ չավելացնելու։ Այսինքն՝ պաշտոնյաները կշարունակեն օգտվել բյուջեի բարիքներից՝ չզրկվելով որեւէ հաճույքից, իսկ ժողովուրդը կշարունակի «յոլա գնալ» խղճուկ թոշակով ու աշխատավարձով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում