ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային նվիրված արտակարգ գագաթնաժողովը տեսակոնֆերանսի ձեւաչափով կսկսվի փետրվարի 25-ին Երեւանի ժամանակով 18:00-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աշխատանքայն գրաֆիկում, որը փետրվարի 24-ին տարածել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը հանդիպում է ՆԱՏՕ-ի պետությունների եւ կառավարությունների մյուս ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով արտակարգ գագաթնաժողովում՝ Ուկրաինայի եւ դրա շուրջն անվտանգության բնագավառում իրադրության քննարկման համար»,- ասված է փաստաթղթում:
Բանակցությունները տեղի կունենան մամուլի համար փակ ձեւաչափով:
Կարդացեք նաև:
ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հանդիպել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետ...
Նվերներ սահմանամերձ համայնքի դպրոցականներին
Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է. «Ժողովուրդ»
Կառավարությունը մրցույթով կօտարի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակացարանը