ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված հետևողական հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում կանաչ ուղու եզրագիծը հատելուց հետո հսկողության են ենթարկվել Աբու Դաբի-Երևան ավիաչվերթով Երևան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների ձեռքի պայուսակները: Զննման արդյունքում ձեռքի երկու պայուսակներից հայտնաբերվել է ընդհանուր թվով չհայտարարագրված տարբեր մոդելի հեռախոսներ, ականջակալներ, դյուրակիր համակարգիչներ և ձեռքի էլեկտրոնային ժամացույցներ: Չհայտարարագրված ապրանքների շուկայական արժեքը գերազանցում է 15 մլն դրամը: Փաստի առթիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման արձանագրություններ՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով և նախապատրաստված նյութերի հետ միասին` վարչական վարույթ իրականացնելու նպատակով ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Կանխվել է համակարգիչների, հեռախոսների և դրանց աքսեսուարների` ՀՀ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով տեղափոխման փորձը. ՊԵԿ
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու շուրջ սկսված գործընթացը ավարտին չի հասցվի. «Ժողովուրդ»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Արցախում ապրանքների շրջանառության հատուկ կարգ է ընդունվել. կսահմանվի շուկայում դրանց իրացման առավելա...
Զգուշացում. 2023թ․ վարույթներով պարեկների գործունեությանը միջամտելու համար 20 մեղադրյալներից 12-ը կա...