Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին և դեսպանատան առաջին քարտուղար Մարկոս Չանին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես, նոր տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի:
Կարդացեք նաև:
Արտահերթ նիստ կլինի. Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել
Այլընտրանքային ճանապարհով առաջինն անցել են Հարությունյանն ու Բալասանյանը. «Հրապարակ»
«Հրապարակ». Կառավարությունը մտադիր է արդեն իսկ խոշորացված 13 համայնք միավորել և դարձնել 5 միավորված ...
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասի...