Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ):
Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին իր պատասխանատու աշխատանքում:
Դեսպան Յոել Լիոնը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-իսրայելական համագործակցության ընդլայնման և խորացման համար:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգին որակական նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։
Կարդացեք նաև:
Քրեական հետապնդում հոր նկատմամբ․ ինչպես է աշխատում Գրիգոր Մինասյանը իշխանության հետ․ «Ժողովուրդ»
Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ձերբակալվել է 1 անձ
Ավելորդ քաշի դեմ պայքարի ամենապարզ ու անվտանգ միջոցը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին. ինչ թեմաներ են քննարկել